Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը Հայաստանի կառավարության հետ համատեղ օգոստոսի 9-ից նախատեսում է իրականացնել չվերթներ սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու նպատակով:
Ընկերության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն` այս չվերթները կիրականացվեն սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակներում, որին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում «Պրոմեթեյ» բանկը:
Հաղորդագրությունում նշված է, որ «Արմավիա»-ն, ըստ նախատեսվածի, վաղվանից կիրականացնի հատուկ չվերթներ Երեւան - Դամասկոս - Երեւան եւ Երեւան - Հալեպ - Երեւան ուղղություններով:
Երեւան - Դամասկոս - Երեւան չվերթ է նախատեսված նաեւ օգոստոսի 23-ին։
Իսկ այսօր ընկերությունը իրականացնելու է Երեւան - Հալեպ - Երեւան լրացուցիչ չվերթը, որով, նախնական տվյալներով, Հայաստան կժամանի 105 ուղեւոր: