Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Օսկանյանի դիմումը


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր դռնփակ նիստում մերժեց Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբանի բողոքը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դիմել էր դատարան` պահանջելով վերացնել «Սիվիլիթաս» հիմնադրամին եւ նրա հիմնադիր Օսկանյանին առնչվող քրեական գործ հարուցելու մասին Ազգային անվտանգության ծառայության որոշումը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Ազգային անվտանգության ծառայության որոշումը վիճարկել է նաեւ «Սիվիլիթաս»-ը` խնդրելով վերացնել այն:

«Սիվիլիթաս»-ի գործունեությանն առնչվող քրեական գործը մայիսի 25-ին ԱԱԾ-ի քննչական վարչությունում հարուցվել է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով։

Նախկին արտգործնախարարը կտրականապես հերքում է մեղադրանքը:


Էլինա Չլինգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG