Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ բռնկված փուչիկները լիցքավորված են եղել հրավտանգ մեթան գազով:
Հիշեցնենք՝ գազով լիցքավորված հարյուրավոր փուչիկների պայթյունի պատճառով տարբեր աստիճանի այրվածքներով մայրաքաղաքի հիվանդանոցներ տեղափոխվեց 154 մարդ։ Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցել։
«Դրանք լիցքավորվել են փոքրիկ գազի բալոններով։ Հայտնի է, թե ով է լիցքավորել, ինչպես, որտեղից, որ հասցեում։ Դրանք լիցքավորվել են ֆիզիկական անձանց կողմից։ Դրանք լիցքավորվել են կոնկրետ բնակարանում», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության բաժնի պետ Արսեն Այվազյանը, ով օրեր առաջ է ստացել փորձաքննության եզրակացությունը, որը հաստատում է փուչիկների մեջ հրավտանգ գազի առկայությունը:
Այվազյանը նշեց, որ առայժմ փուչիկները լիցքավորողի տվյալները չեն հրապարակում։ Նա այս գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա:
Մեթան գազով լիցքավորվել է շուրջ 7 հազար փուչիկ: Փորձաքննության եզրակացության համաձայն, դրանցում եղել է սեղմված գազ, որն օգտագործում են գազալցակայանները: Ոստիկանությունը նախաքննության շահերից ելնելով առայժմ չի հրապարակում, թե բնակարանում փուչիկները լիցքավորողը որտեղի՞ց է ձեռք բերել սեղմված գազը:
Այվազյանն ասում է, որ առայժմ կասկածյալներ ու ձերբակալվածներ չկան, քանի որ անցած երկու ամիսների ընթացքում նախաքննական մարմինը զբաղված է եղել տարբեր փորձաքննությունների նշանակմամբ ու գործի հետ կապված տարբեր հանգամանքների ճշտմամբ:
Այվազյանը նշում է, որ փորձաքննության արդյունքներով փուչիկները բռնկվել են ոչ թե ծխախոտից, այլ կրակից, ինչը կարող էին առաջացնել կրակայրիչները:
«Շրջանառվում էին վարկածներ, որ ծխախոտի այրվող գլանակից եւս կարող էր այդ պայթյունը առաջանալ։ Սակայն, ըստ փորձաքննության եզրակացության, այրված ծխախոտի գլանակից նման հետեւանք չէր կարող առաջանալ», - նշեց նա։
Այս գործի շրջանակներում հարցաքննվել է 250 մարդ, այդ թվում հանրահավաքը կազմակերպող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ:
Ոստիկանության ներկայացուցիչը վստահեցնում է, որ օրենքի շրջանակներում բոլոր մեղավորները պատժվելու են: Այվազյանը նշում է, որ գործի քննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանի օրենսդրությունում բաց է այն հատվածը, որը սահմանում է մեթան գազի կիրառումը այլ տեղերում՝ բացի գազալցակայաններից ու կենցաղում։ Այլ կերպ ասած՝ փուչիկների մեջ մեթանի կիրառումն արգելող իրավական փաստաթուղթ չկա:
Փուչիկները սովորաբար լիցքավորում են չբռնկվող հելիում գազով։ Հելիումով 1 փուչիկի լիցքավորման արժեքը 700 դրամ է: Մինչդեռ հրավտանգ գազերով լիզքավորելը 2-3 անգամ էժան է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ երիտասարդական թեւի նախագահ Կարեն Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահեցրել է, որ կուսակցությունը գումար չի խնայել, իրենք չեն իմացել, որ դրանք կարող են լինել անորակ ու վտանգավոր փուչիկներ: