Ոստիկանությունը հայտարարություն է տարածել մայիսի 4-ին Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում տեղի ունեցած միջադեպի հետաքննության նպատակով կազմակերպված օպերատիվ միջոցառումների վերաբերյալ։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է․ - «Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել են փուչիկների բռնկման վայրում գտնված անձանց շրջանակը, փուչիկները լիցքավորած եւ մատակարարած անձանց ինքնությունը, դրանք հրապարակ տեղափոխած անձինք»։
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Ոստիկանությունը նաեւ նշում է, որ ստուգվում են դեպքի պատճառի մի քանի հավանական` ինքնաբռնկվել, հրդեհային անվտանգության կանոնները խախտելը, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման կամ օգտագործման կանոնները խախտելը, դիտավորությամբ կամ անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելը եւ այլ վարկածներ:
Նշանակվել են մի շարք դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական եւ դատանյութագիտական համալիր փորձաքննություններ:
«Նախաքննության մարմինը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները առավելագույն սեղմ ժամկետում պարզելու դեպքին առնչվող անձանց, նրանց գործողություններում մեղքի առկայության կամ բացակայության հարցը», - ասված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ։
Հիշեցնենք, մայիսի 4-ին Երեւանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ այրվածքներ եւ այլ վնասվածքներ են ստացել։