Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հոսպիտալացված քաղաքացիների թիվը 154-ն է։
Մայիսի 5-ի, Ժամը 01.00-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն`հոսպիտալացված քաղաքացիներից 86-ը դեռեւս գտնվում են հիվանդանոցներում, որոնցից 28-ը` վերակենդանացման բաժանմունքներում:
Հիշեցնենք, մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում ՀՀԿ-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ այրվածքներ եւ այլ վնասվածքներ են ստացել։