Ռուբեն Հայրապետյանի` պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո թիվ 1 ընտրատարածքում առաջադրվելու մտադրության մասին արդեն հայտարարել են նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը («Ժառանգություն») եւ լրագրող Արտակ Եղիազարյանը:
Համաձայն «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի, եթե Հայրապետյանն իր դիմումը Ազգային Ժողովից հետ չվերցնի, ապա աշնանը Երեւանի թիվ 1 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ կանցկացվեն:
Մայիսի 6-ին անցկացված ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության երեք թեկնածու կար: Հայրապետյանի օգտին տրվել էին քվեարկության եկած ավելի քան 36.000 ընտրողներից 19.442-ի ձայները: Սաֆարյանը ստացել էր ավելի քան 9.000 ձայն: Իսկ մյուս թեկնածուի` լրագրող Գայանե Առուստամյանի օգտվին քվեարկել էր 5.206 ընտրող:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սաֆարյանն ասաց, թե իր առաջադրման համար կարեւոր գործոններից մեկը համարում է ընտրողների վստահությունը. - «Իմ ստացած շուրջ 10 հազար քվեները ինձ վստահություն եւ համոզվածություն տալիս են առաջադրվելու մասին մտածելու առումով»:
Սաֆարյանն ասաց, որ վերջնական որոշում կկայացնի Վահե Ավետյանի մահվան յոթերորդ օրից, ինչպես նաեւ մի շարք գործոններ հաշվի առնելուց հետո: Դրանցից մեկը պայմանավորված է ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու` իշխանությունների կամքով:
Լրագրող Արտակ Եղիազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լրացուցիչ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացնի, ինքը փաստաթղթերը կներկայացնի հանձնաժողով:
Առաջադրվելու դրդապատճառների մասին Եղիազարյանն ասաց. - «Մայիսի 6-ի ընտրություններին մասնակցում էին մեծ քանակությամբ ընդդիմադիր թեկնածուներ, ընդդիմադիր ուժեր, եւ ես լուրջ ակնկալում էի, որ ավելի մեծ տեղ կզբաղեցնեն Ազգային ժողովում, որակապես կբարձրանար Ազգային ժողովի մակարդակը: Սակայն բոլորս տեսանք, թե ինչ Ազգային ժողով ունենք այսօր: Եվ ես կարծում եմ, որ իմ` չեմ ասում մեծ, բայց որոշակի փորձը նաեւ կօգնի օրինաստեղծ աշխատանքին»:
Լրագրողն ասաց, որ սա իր որոշումն է, ոչ մի քաղաքական ուժ իր որոշման վրա չի ազդել: Նա, ի դեպ, «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի որդին է:
Թիվ 1 ընտրատարածքում հավանական թեկնածուների շարքում մամուլում շրջանառվում է Երեւանի մանկավարժական համալսարանի պատմագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի անունը:
Քաղաքական ուժերը թիվ 1 ընտրատարածքում թեկնածու առաջադրելու մասին դեռեւս վաղ են համարում խոսել:
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե երբ նշանակվի ընտրության օրը, այն ժամանակ էլ կուսակցությունը կհայտարարի իր թեկնածուի մասին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը փոխանցեց, որ կուսակցությունում նման որոշում դեռեւս չկա: Հայ ազգային կոնգրեսում եւս որեւէ ասելիք առայժմ չունեն: