Մատչելիության հղումներ

Ցուցարարները պահանջում են, որ Հայրապետյանը հեռացվի ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից


Մանդատից հրաժարվելը չի մեղմացրել դժգոհությունը
please wait

No media source currently available

0:00 0:06:15 0:00

Մանդատից հրաժարվելը չի մեղմացրել դժգոհությունը

Թեեւ Ռուբեն Հայրապետյանը երեկ հայտարարել է, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, այսօր բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ցույցի էին հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ` պահանջելով, որ Հայրապետյանը «Հարսնաքար»-ի գործով ներգրավվի որպես կասկածյալ, եւ հեռացվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Ցուցարարները սուլոցներով եւ «Ամոթ» վանկարկումներով դիմավորեցին Ազգային ժողով ժամանած Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին, ով հանդիպման էր եկել Ազգային ժողովի պատգամավորների հետ:

Այդ հանդիպումից հետո Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը փոխանցեց, որ ոչ կոալիցիոն ուժերի խմբակցությունները պահանջել է «Հարսնաքար»-ի գործով խորհրդարանական լսումներ` իրավապահների մասնակցությամբ:

«Հայրապետյանի հրաժարականով ռեժիմը նահանջեց», - դիմելով ցուցարարներին` ասաց Զուրաբյանը` շարունակելով. - «Մենք պետք է գնանք մինչեւ վերջ, պետք է հասնենք այնպիսի արդյունքի, որ բոլոր մեղավորները` այդ թվում Ռուբեն Հայրապետյանը եւ նրան հովանավորողները, ենթարկվեն քրեական հետապնդման»:

Այնուհետեւ ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի դատախազություն, որտեղ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, առաջարկ ստացած մի քանի հոգով հանդիպել Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Առաջարկը, սակայն, իրենք մերժել են` սպասելով խորհրդարանական լսումներին:

please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG