Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից (ԿԸՀ) «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված` ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Տեր-Պետրոսյանը դիմումը ներկայացրել է այսօր:
Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմադիր Կոնգրեսի մայիսի 8-ի հանրահավաքում էր հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին` միաժամանակ ընդգծելով, որ մանդատից հրաժարումը, սակայն, ամենեւին չի նշանակում, որ ինքը պատրաստվում է դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։ «Պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից», - ասել էր նա:
ՀԱԿ-ի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ով անցած շաբաթավերջին հայտարարեց պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, ԿԸՀ-ի փոխանցմամբ, դեռ ինքնաբացարկի դիմումը չի ներկայացրել:
ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դաշինքի համամամասնական ցուցակի առաջին 7 տեղերում ընդգրկված մյուս անձանցից ոչ ոք ինքնաբացարկ հայտնելու մտադրություն չի հայտնել: Պատգամավորական մանդատից Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արամ Սարգսյանի հրաժարվելուց հետո ՀԱԿ-ի համամասնական ցուցակով խորհրդարան կմտնեն Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:
Ինչ վերաբերում է ընտրություններին մասնակցած մյուս քաղաքական ուժերին, ապա առայժմ ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նույն կուսակցության անդամներ` գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։
ՕԵԿ-ի մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այս անձինք մանդատները վայր են դրել կուսակցության քաղխորհրդի որոշմամբ։ «Նրանք դեռ կշարունակեն պաշտոնավարել՝ մինչ հետագա զարգացումները», - նշեց Ամիրյանը` հավելելով, որ այս պահին ավելին չի կարող ասել: Նա նաեւ ձեռնպահ մնաց ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու շուրջ բանակցություններ վարել-չվարելու մասին խոսել:
Իսկ Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սերժ Սարգսյանը դեռ պատգամավորությունից հրաժարվելու դիմում չի ներկայացրել: Իշխող կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ վաղը նշանակված է կուսակցության գործադիր մարմնի նիստը. այն պետք է վարի Սերժ Սարգսյանը եւ պետք է քննարկվեն հետընտրական իրավիճակին վերաբերող խնդիրներ: Շարմազանովը չհերքեց, որ Հանրապետականի ցուցակով ընտրված պատգամավորներից ավելի քան վեց տասնյակը ինքնաբացարկ կհայտնեն:
«Երբ Հանրապետականի ցուցակում ընդգրկվել են 253 հոգին, ի սկզբանե նպատակը չի եղել այն, որ բոլորը գնան պառլամենտ, որովհետեւ համամասնական ցուցակները քաղաքական թիմի ներկայությունն է: Բնականաբար, այդ թիմից կլինեն մարդիկ, ովքեր կաշխատեն գործադիրում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Կուսակցության ղեկավար մարմինը կորոշի, թե ով ինչ դերում կլինի առաջիկա հինգ տարիների ընթացքում եւ ով որ դերում ավելի օգտակար կլինի», - ասաց Շարմազանովը:
Կոալիցիոն կառավարություն ձեւավորելու շուրջ իշխող մյուս ուժերի հետ բանակցություններին վերաբերող հարցին Շարմազանովը «կոռեկտ» չհամարեց պատասխանել, քանի դեռ իրենց կուսակցությունում քննարկումներ պաշտոնապես չեն եղել: Փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք պատգամավորական մանդատները վայր դնելու՝ «Օրինաց երկրի» ղեկավարի եւ նախարարների քայլերը արդեն իսկ ինչ-որ պայմանավորվածությունների մասին չեն վկայում:
«Ես Արթուր Բաղդասարյանի պլանների մասին չեմ կարող որեւէ հայտարարություն անել: Փաստը այն է, որ «Օրինաց երկիրը» հայտարարել է, որ 2013-ին պաշտպանելու է նախագահ Սարգսյանի թեկնածությունը, ինչը նաեւ հայտարարել էր «Բարգավաճ Հայաստանը», - ասաց ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի համամասնական ցուցակում ընդգրկվածներից երկու տասնյակը անցած շաբաթավերջին ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել կուսակցություն, ապա Էդուարդ Շարմազանովը դժվարացավ ասել, թե արդյո՞ք դա ապագա կառավարությունում տեղ զբացեղեցնելու միտումով է արվել:
«Ես չեմ կարող ասել՝ Բարգավաճը կմտնի կոալիցիա, չի մտնի կոալիցիա: Ես Բարգավաճի պլանների մասին որեւէ հավակնություն չեմ ունեցել եւ չունեմ էլ խոսելու: Փաստը այն է, որ նրանց մոտ տարբեր կարծիքներ են եղել, կան մարդիկ, ովքեր լռում են, կան մարդիկ, ովքեր դեմ են հանդես գալիս կոալիցիաներին», - ասաց Շարմազանովը:
Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության եւ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակից ԿԸՀ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել միայն ցուցակի 41-րդ հորիզոնականը զբաղեցնող Լարիսա Ալավերդյանը: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ խորհրդարան անցնող առաջին հնգյակից որեւէ մեկի ինքնաբացարկի մասին որեւէ որոշում չկա: Այն դիտարկմանը, թե շրջանառվում է Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, Հակոբյանն արձագանքեց. - «Ծանոթ եմ, լսել եմ նման ենթադրություններ, բայց փաստ որպես այդպիսին չկա, չի արձանագրվել: Ուղղակի քննարկումներ են, որը բնական է»:
Կրկին բացառելով Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հավանականությունը, Հակոբյանը ընդգծեց. - «Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու համար այսօր հերթի կանգնած ուժեր կան: Հանրապետականը գիտի՝ ում հետ կգնա, անկախ նրանից, որ ժամանակին նրանք ընդդիմություն էին խաղում, բայց նրանք այսօր հերթ են կազմել, որ կոալիցիա կազմեն, եւ շատ շուտով առաջիկայում բոլորի համար պարզ կլինի, թե իրականում ով ինչպիսի դեմք ունի քաղաքական դաշտում»:
Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակից առայժմ ոչ ոք ինքնաբացարկ չի հայտնել: ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը փոխանցեց, որ առաջիկա օրերին վերջնականապես կհաստատվի այն 5 պատգամավորների՝ փոփոխված կամ առանց փոփոխությունների ցուցակը, որոնք կստանան պատգամավորական մանդատները: