Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից, սակայն շարունակելու է իր քաղաքական գործունեությունը։
Ընդդիմադիր կոնգրեսի 7 պատգամավորների շարքում Տեր-Պետրոսյանի փոխարեն խորհրդարան կմտնի դաշինքի համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը։
«Ես իմ պատգամավորական մանդատը վայր եմ դնելու։ Իմ ներկայությունը խորհրդարանում իմաստ կունենար, եթե Հայ ազգային կոնգրեսն Ազգային Ժողովում միայնակ կամ այլ ընդդիմադիր ուժերի հետ միասին մեծամասնություն կազմեր, կամ էլ՝ եթե Հանրապետական կուսակցությունը կորցներ մեծամասնությունը»,- Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարեց Կոնգրեսի առաջնորդը Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ դիմելով ընդդիմության հրավիրած հանրահավաքի մասնակիցներին։ Նա իր որոշումը բացատրեց նաեւ «քաղաքակիրթ աշխարհում հաստատված ավանդույթով», որի համաձայն, նախկին նախագահներին խորհրդարանում տեղ զբաղեցնելը պատշաճ չէ։
«Պատգամավորական մանդատից հրաժարումը, սակայն, ամենեւին չի նշանակում, որ ես պատրաստվում եմ դադարեցնել իմ քաղաքական գործունեությունը»,- հավելեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, - «թեեւ, գուցե անհամեստաբար, ես համարում եմ, որ լիովին կատարել եմ իմ պարտքը ժողովրդի ու երկրի հանդեպ, սակայն անգամ դա ինձ իրավունք չի տալիս հեռանալ ասպարեզից, քանի դեռ Հայաստանը գտնվում է այսպիսի թշվառ վիճակում։ Եւ պայքարելու եմ այնքան ժամանակ, որքան կներեն իմ ֆիզիկական ուժերը եւ որքան իմ ծառայությունը պահանջված կլինի ժողովրդի կողմից»:
Ինչ վերաբերում է դաշինքի խորհրդարանական գործունեությանը՝ Տեր-Պետրոսյանը առաջնորդը հայտարարեց, որ թեկուզ փոքրիկ խմբակցությամբ, բայց Կոնգրեսը շարունակելու է պայքարն իր բոլոր հռչակած նպատակներին հասնելու համար։
«Ոչ մի ձախողում, ոչ մի անհաջողություն մեզ չի վհատեցնելու։ Եթե մեր պայքարին միանան այլ ուժեր, մենք սիրով կընդունենք նրանց։ Եթե չմիանան, ոչ ոքից չենք դժգոհի։ Եթե կլինեն մեզնից ավելի լավ պայքարողներ, մենք կհետեւենք նրանց։ Եթե մնանք մենակ, միեւնույն է, պայքարելու ենք մինչեւ վերջ»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդը:
Կոնգրեսի շահած ձայները, ըստ Տեր-Պետրոսյանի, լավատեսներն ու բարի կամեցողները կարող են համարել հաջողություն, իսկ հոռետեսներն ու չարախնդացողները՝ ձախողում:
Ի դեպ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կամ այս ուժի հետ համագործակցության մասին ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ոչ հանրահավաքում մյուս ելույթ ունեցողները ոչինչ չասացին։
ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը խորհրդարանը բնորոշեց որպես հարթակ՝ քաղաքացիական հեղափոխության նպատակներին հասնելու համար։
«ՀԱԿ խմբակցությունն, այո՛, պետք է գնա խորհրդարան եւ խորհրդարանական պայքար մղի՝ քաղաքական իրավիճակի փոփոխության համար: Հեղափոխությունը՝ քաղաքացիական հեղափոխությունը, որ շարունակում է լինել մեր հիմնական նպատակը, նոր մոտեցումների ու հարթակների կարիք ունի, եւ խորհրդարանական հնարավորությունները պետք է ծառայեցվեն հեղափոխության նպատակներին»,- հայտարարեց Փաշինյանը։
Ընդդիմադիր գործիչը հավելեց, որ ՀԱԿ խմբակցությունը պետք է ՀՀ քաղաքացիներին ու ՀՀ Սահմանադրությունը պաշտպանի խորհրդարանում եւ «պիտի դառնա այն ոգեշնչման աղբյուրը, որ Հայաստանի 100 հազարավոր քաղաքացիների դուրս կբերի Ազատության հրապարակ»:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ խոսեց իշխանությունների դեմ բոլոր ճակատներում՝ փողոցներում, հրապարակներում, խորհրդարանում, կռվելու մասին։
«Այս վիճակում այս ճեղքումը բացում է ՀԱԿ-ի առաջ կարեւոր մի դուռ եւ հնարավորություն, որ պառլամենտում մենք ուղղակի ջարդենք նրանց. խորհրդարանում նրանք ուղղակի քուն ու դադար չեն ունենալու, իսկ երբ որ պետք լինի՝ մենք նաեւ ձեր աջակցությունն ենք խնդրելու», - հայտարարեց Զուրաբյանը:
Խորհրդարանական ընտրությունները որակելով «ընտրությունների ծաղր», ուղեկցված համատարած ընտրախախտումներով, կրկնաքվեարկություններով ու զանգվածային ընտրակաշառքով՝ ՀԱԿ-ը դիմելու է Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով:
Ի դեպ՝ հաջորդ հանրահավաքի օրը չհայտարարվեց. ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ այդ մասին կասեն լրացուցիչ՝ Սահմանադրական դատարան դիմելու հարցի հետ կապված «քաղաքական կոնսուլտացիաներից» հետո:
Հիշեցնենք, մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքներով Հայ ազգային կոնգրեսը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 7.08 տոկոսը։ Կոնգրեսի մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել։