Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը եւ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) առաջիկա ընտրություններին մասնակցելու է խորհրդարանական մեծամասնություն ստանալու համար: Նրանց հավաստմամբ, իրենք ընդգրկված են լինելու ԲՀԿ-ի համամասնական ցուցակում:
«Մարդը եթե հասունացել է, որպեսզի զինվորից դառնա սպա, կամ սպայից դառնա գեներալ, ինչպե՞ս կարող է դրան չձգել», - հարցնում է Հմայակ Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի հետ համաձայն է Գուրգեն Արսենյանը. - «Ցանկացած քաղաքական ուժ, որը մասնակցում է խորհրդարանական ընտրություններին, իր առջեւ դրված համար մեկ խնդիրը պետք է լինի այդ ընտրություններում ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը»:
Հովհաննիսյանը կարծում է` ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը էթիկայի, գուցե նաեւ մարտավարական նկատառումներից ելնելով չի բարձրաձայնում, թե իրենք մեծամասնություն են ուզում ստանալ:
«Անկախ այն բանից բարձրաձայնում է, թե չի բարձրաձայնում, դա ի վերջո ինչպես դիվանագիտության մեջ, այնպես էլ քաղաքականության մեջ, երբեմն նշանակում է իրական նպատակները թաքցնել եւ ամենեւին էլ պարտավորեցնող չէ», - ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք` Գագիկ Ծառուկյանը 2010 թվականին հայտարարել էր, թե ԲՀԿ-ն պայքարում է հաջորդ խորհրդարանում 50+1 ձայն, այսինքն մեծամասնություն ունենալու համար: Ապա ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ լարվածություն առաջացավ, որը հանգուցալուծվեց կոալիցիոն նոր հուշագրի կնքումով: Դրանով իշխանական ուժերը, այդ թվում ԲՀԿ-ն հավաստիացրին, թե կոալիցիոն կուսակցությունները միասնական են եւ նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու եւ կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին:
Այսօր Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, թե իր կարծիքով` ԲՀԿ-ն նաեւ Հանրապետականի մրցակիցն է: Այդ կուսակցությունը, ըստ Հովհաննիսյանի, կարող է պարտադրել ՀՀԿ-ին, հրաժարվել քաղաքական մենաշնորհից:
«Ընտրությունների հիմնական ինտրիգը դա ԲՀԿ-ի հնարավորություններն են հակակշռելու եւ խաթարելու իշխող կուսակցության բացարձակ քաղաքական մենաշնորհը: Ո՞ր ուժը կարող է պարտադրել այդ քաղաքական մենաշնորհից հրաժարումը: Իհարկե, ԲՀԿ-ն», - ասաց Հովհաննիսյանը:
Հարցին, թե խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն չստանալու դեպքում հնարավո՞ր է ընտրություններից հետո ԲՀԿ-ն Հանրապետականի հետ կոալիցիա չկազմի, ընդդիմություն դառնա, ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը պատասխանեց. - «Գործընթացները, որոնք տեղի են ունենում խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո, պայմանավորված են այն ծրագրերի լայնեցմամբ, որը որ հռչակել են տարբեր քաղաքական կառույցներ: Եթե ծրագրերի համաձայնեցման պարագայում անհրաժեշտություն է առաջանում դաշինքներ կազմել այդ ծրագրերի իրականացման համար, հնարավոր է նաեւ այդպիսի տարբերակ»:
ԲՀԿ-ի համամասնական ցուցակը, ամենայն հավանականությամբ, վաղն առավոտյան կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Մինչ այդ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր տեղեկացրեց ԲՀԿ-ի ներկայացուցիչ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այն պետք է քննարկվի, ապա նաեւ հաստատվի կուսակցության քաղխորհրդի նիստում: Նրա խոսքով` ԲՀԿ-ի համամասնական ցուցակը կազմում է Գագիկ Ծառուկյանը:
«Ես ինքս տեղյակ չեմ, որոշակի ինֆորմացի մենք էլ ենք ունենում, բայց կարծում եմ, ճիշտ կլինի բոլոր հարցերին պատասխանել, երբ ցուցակը կներկայացվի քաղաքական խորհրդին», - ասաց Զոհրաբյանը:
Գուրգեն Արսենյանը ասաց, թե ըստ ձեռք բերված պայմանավորվածության, իր ղեկավարած կուսակցության չորս անդամներ կլինեն այդ ցուցակում: Նրա խոսքով` ՄԱԿ-ը կշարունակի գործել որպես առանձին ուժ, չի ձուլվի ԲՀԿ-ին: Արսենյանը ընտրվելու դեպքում ցանկանում է պատգամավոր լինել: Հմայակ Հովհաննիսյանը, չնայած կլինի ԲՀԿ-ի համամասնական ցուցակում, սակայն կուսակցությանը չի անդամագրվի:
«Գագիկ Ծառուկյանը ինձ հրավիրում էր մասնակցել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով ընտրություններին, նաեւ ասել էր իմ համարը` 5-րդ: Հիմա ես երազում եմ զբաղեցնել 7-րդ համարը, որովհետեւ 7 թիվը համարում եմ երջանիկ: Հիմա տեսնեմ, թե իմ խնդրանքին կընդառաջի, թե` ոչ», - ասաց նա:
Հովհաննիսյանն ասաց` ինքը անգամ ԲՀԿ-ի համար կարգախոս է առաջարկել` «Հաղթելու ենք բարգավաճ Հայաստանով»: Ասաց, թե չգիտի` այս կարգախոսը ընդունվել է, թե` ոչ: