Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ի 119 հոգանոց համամասնական ցուցակը գլխավորում է Լեւոն Տեր-Պետրոսյանը


Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Հայ ազգային կոնգրեսը հենց նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց իր համամասնական ցուցակը։

119 հոգանոց ցուցակը, ինչպես եւ սպասվում էր, գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Ցուցակում երկրորդ տեղում է ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, երրորդում` «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Ցուցակը ԿԸՀ ներկայացրեց ՀԱԿ անդամ Մանուշակ Պետրոսյանը, որը հրաժարվեց ցուցակի վերաբերյալ մեկնաբանություններից, միայն ասաց, որ «այնտեղ տեղ են գտել բոլոր արժանավորները եւ պայքարողները»։

ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Կոնգրեսի մեծամասնական թեկնածուների ցուցակը հասնում է մոտ երեք տասնյակի, որոնց թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբորորդին՝ Տիգրան Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ ղեկավար Արամ Մանուկյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԱԿ անդամներ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատրյանը, Սասուն Միքայելյանը, Վարդան Ջհանգիրյանը, Մկրտիչ Սափեյանը, Հովհաննես Հովհաննիսյանը եւ այլոք։

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, մրցելու է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ թիվ 7 ընտրատարածքում։


Իրինա Հովհաննիսյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG