Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊԲ. «Այս շաբաթ իրավիճակը շփման գծում տակավին անհանգիստ էր»


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցնող շաբաթվա ընթացքում ադրբեջանական զինուժի առաջապահ ստորաբաժանումները առաջնագծի գրեթե բոլոր ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի ռեժիմը խախտել են ավելի քան 280 անգամ` արձակելով շուրջ 1600 կրակոց:

Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը հիշեցնում է, որ սեպտեմբերի 12-ին Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի եֆրեյտոր 19-ամյա Վահե Մանուկյանը, եւ հավելում. - «Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տեղեկությունների ադրբեջանական զինուժը եւս ունեցել է կորուստներ»:

Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը հիշեցնում է նաեւ նույն օրը ադրբեջանական զինուժի անօդաչու թռչող սարքը շարքից հանելու մասին:

Ադրբեջանական կողմը, իր հերթին, հրադադարի խախտումների մասին ամենօրյա հաղորդագրություններում դրանց համար մեղադրում է հայկական զինված ուժերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG