Երեկ ժամը 16:25-ի սահմաններում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում Մարտակերտի պաշտպանական ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի 19-ամյա զինծառայող Վահե Ներսեսի Մանուկյանը, հաղորդում է Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` վիրավորի վիճակը միջին ծանրության է:
Միջադեպի կապակցությամբ քննություն է իրականացվում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` վիրավորի վիճակը միջին ծանրության է:
Միջադեպի կապակցությամբ քննություն է իրականացվում: