Երեկ Յարոսլավլում` Համաշխարհային քաղաքական համաժողովի շրջանակներում, կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումը:
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` Մեդվեդեւը եւ Գյուլը քննարկել են ռուս - թուրքական փոխգործունեության հարցեր, «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հիմնախնդիրներ»:
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները նաեւ հարգանքի տուրք են մատուցել անցած չորեքշաբթի օրը Յարոսլավլում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվածների հիշատակին, ծաղիկներ դրել «Արենա-2000 Լոկոմոտիվ» մարզահամալիրի մուտքի մոտ:
Հանդիպումից առաջ մամուլը հաղորդել էր, որ Մեդվեդեւի եւ Գյուլի միջեւ քննարկվելիք հիմնական հարցերից է լինելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որին, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Թուրքիայի նախագահը անդրադարձել էր Ռուսաստան այցի նախաշեմին «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում:
Երկու երկրների նախագահների զրույցի մանրամասները, սակայն, Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունում նշված չեն: