Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը եւ Գյուլը կքննարկեն Ղարաբաղի հարցը


Ռուսաստանյան Յարոսլավլ քաղաքում նախօրեին բացվել է ամենամյա համաշխարհային քաղաքական համաժողովը, որի աշխատանքներին մասնակցելու են Ռուսաստանի, Գերմանիայի, Լատվիայի եւ Թուրքիայի ղեկավարները:

Համաժողովի հիմնական թեմաներն են` անվտանգությունը, հակամարտությունները եւ սոցիալական անհավասարության դեմ պայքարը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Յարոսլավլում այսօր կկայանան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հանդիպումը:

Երկու նախագահները մի շարք հարցերի թվում քննարկելու են Ղարաբաղի խնդիրը, որը, ինչպես մամուլն է նշում, հանդիպման հիմնական թեմաներից է լինելու:

Մեդվեդեւն ու Գյուլը կանդրադառնան նաեւ Իրանի միջուկային ծրագրին, Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Եգիպտոսի եւ Սիրիայի հետ կապված հարցերին:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG