Մատչելիության հղումներ

Լուժկովը դեկան դարձավ


Ռուսաստանի մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը դարձել է Մոսկվայի միջազգային համալսարանի խոշոր քաղաքների կառավարման ֆակուլտետի դեկան:

Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը` վկայակոչելով տվյալ բուհի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունը, Լուժկովը այդ պաշտոնում նշանակվել է հոկտեմբերի 1-ին:

Մոսկվայի միջազգային համալսարանի նախագահն է Լուժկովից առաջ Ռուսաստանի մայրաքաղաքը ղեկավարած Գավրիլ Պոպովը:

Յուրի Լուժկովը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնից հեռացվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի սեպտեմբերի 28-ի հրամանագրով` նախագահի վստահությունը կորցնելու հիմնավորմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG