Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամաններով 8 սպաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից, որոնցից 7-ն արձակվել են պահեստազոր, մի շարք զինծառայողներ ենթարկվել են կարգապահական տարբեր տույժերի, նշանակվել են ավելի ցածր պաշտոնների, իջեցվել են նաեւ զինվորական կոչումներ:
Կարգապահական տույժի ենթարկված զինծառայողների վերաբերյալ նախարարի հրամանները ընթերցվել են ուրբաթ օրը պաշտպանության նախարարության կոլեգիայի արտահերթ նիստում, որի ընթացքում քննարկվել են Զինված ուժերում տեղի ունեցած վերջին արտակարգ միջադեպերը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Սեյրան Օհանյանը նշել է, թե բանակային որոշ ստորաբաժանումներում մահվան ելքով արձանագրված դեպքերը վկայում են, որ նմանօրինակ պատահարները եւ միջադեպերը բացառելու ուղղությամբ զորքերում դեռեւս պատշաճ աշխատանքներ չեն իրականացվում: Նախարարը Զինված ուժերի հրամանատարական կազմին հրահանգել է ամենայն մանրամասնությամբ վերլուծել կատարվածը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել` նմանաբնույթ դեպքերից զերծ մնալու, զորքերում կարգապահությունն ամրապնդելու համար:
Սեյրան Օհանյանը շեշտել է, որ թեեւ զինված ուժերի ամբողջ անձնակազմը կատարում է իր ծառայողական պարտականությունները` ապահովելով երկրի անվտանգության հուսալի պաշտպանությունը, սակայն որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դեպքերի, կան սպաներ, ովքեր հակված են բռնարարքների, ունեն արատավոր բարքեր:
Զեկույցներով են հանդես եկել ծառայողական քննությունն իրականացրած բարձրաստիճան սպաներ` Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը, զինված ուժերի եւ գլխավոր շտաբի վարչությունների պետեր, ովքեր ներկայացրել են արտակարգ միջադեպերի մանրամասները:
Ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ նիստերի դահլիճ են բերվել այն զինծառայողները, որոնց մեղադրանք է առաջադրված ծանր հանցագործություն կատարելու համար:
Զեկուցողները շեշտել են, որ տվյալ զորամասերում արձանագրվել են մարտական հերթապահության կրման թերություններ, հայտնաբերվել են լուրջ խնդիրներ զինծառայողների միջանձնային հարաբերություններում: Արվել են համապատասխան առաջարկություններ բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ:
Իրենց տեսակետներն են հայտնել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, կոլեգիայի անդամները:
Ամփոփելով նիստը` Սեյրան Օհանյանը նշել է, որ զորքերում առայժմ պատշաճ կերպով չեն իրականացվում գաղափարադաստիարակչական աշխատանքները, բավարար աշխատանքներ չեն տարվում ուսումնական գործընթացը լիարժեք կազմակերպելու ուղղությամբ, ինչը նույնպես հանգեցնում է անցանկալի պատահարների: Նախարարը հրամանատարներին հորդորել է խիստ եւ հետեւողական վերաբերմունք ցուցաբերել ենթակա անձնակազմի նկատմամբ` միաժամանակ լինելով հոգատար, արդարացի, հարգալից: Հարկ է լուրջ աշխատանքներ տանել զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման համար: Այս առումով հատկապես կարեւորվել է զորամասերի եւ զորամիավորումների հրամանատարների սերտ համագործակցությունը զինվորական իրավապահ մարմինների հետ, արտագնա դատական նիստերի կազմակերպումը: