Տավուշի մարզում` թիվ 21127 զորամասի դիրքերում հուլիսի 27-ին մահացած 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատները պնդում են, թե քննիչները «կոծկում են» քրեական գործը:
«Բացահայտելու միտում չունեն, ուղղակի կոծկում են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չորեքշաբթի օրը ասաց Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:
Արտակ Նազարյանի քույրը` Սոնա Նազարյանը ավելացրեց, որ կասկածներն առաջացել են պաշտոնական վարկածի հրապարակումից հետո. - «Հենց սկզբից որ հայտարարում են` ինքնասպանություն, սա էլ է կասկածի առիթ տալիս: Ես համոզված եմ, ես վստահ եմ, որ դա սպանություն է: Դա ինքնասպանություն չէ, անգամ ինքնասպանության դրդում չէ»:
Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան (ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպանության հասցնելու) կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են տվյալ զորամասի 1-ին գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը եւ պարտադիր ժամկետային զինծառայողներ շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը:
Ըստ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, կապիտան Մանուկյանը կասկածվում է «պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու» մեջ: Շարքայիններ Մխիթարյանը, Հովհաննիսյանը եւ Կիրակոսյանը` «Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու» մեջ:
Մեղադրանքը հաստատվելու դեպքում կապիտան Հակոբ Մանուկյանին սպառնում է 3-8 տարվա ազատազրկում, իսկ երեք շարքայիններին` 3-12 տարվա ազատազրկում:
Արտակ Նազարյանի մյուս քույրը` Ծովինար Նազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք կատարվածը միայն «անձնական, ընտանեկան հարց» չեն համարում, այլեւ` «բանակին օգնելու, որպեսզի այս այլանդակությունների վերջը տրվի». - «Այս շրջանում բանակում տեղի ունեցող հանցագործությունների հետ մեկտեղ այս գործը մի առիթ է, որ գուցե հնարավորություն է տալիս բանակին ու հասարակությանը սթափվելու ու մաքրվելու այս ամբողջ կեղտից»:
Ծովինարը նաեւ ուշադրության հրավիրեց հետեւյալի վրա. - «Դեպքի վայրում այդ օրը հերթապահության եղել են, բացի Արտակից եւ զամպոլիտից, եւս 10 զինվոր: Ես չգիտեմ` ինչո՞ւ են հենց այս 4 հոգին ընտրվել… Մենք ընդհանրապես չենք ձգտում, որպեսզի որեւէ անմեղ մարդ դատապարտվի: Բայց, մյուս կողմից, մենք հետամուտ ենք լինելու, որ որեւէ մեղավոր հանկարծ դուրս չմնա տեսադաշտից»:
Պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կասկածյալների կապակցությամբ ասաց. - «Նախաքննության ընթացք է: Չի բացառվում, որ նոր կասկածյալներ հայտնվեն կամ նոր վկաներ ներգրավվեն»:
Հարությունյանը պաշտպանության նախարարի հանձնարարականով պետք է հսկողություն իրականացնի ծառայողական քննության նկատմամբ:
«Որպեսզի այս դեպքի հետ կապված բոլոր հանգամանքները պարզաբանվեն, իրականացվի անաչառ, օբյեկտիվ քննություն: Եվ բոլոր նրանք, ովքեր մեղավորության բաժին ունեն նման ճակատագրական դեպքի հետ կապված, անպայմանորեն կրեն արժանի պատիժ», - նշեց Հարությունյանը` հավելելով, որ հասարակական խորհուրդը ուշադրությամբ հետեւում է ինչպես Արտակ Նազարյանի, այնպես էլ 6 այլ զինծառայողների սպանության կապակցությամբ բոլոր հրապարակային արձագանքներին: