Թիվ 21127 զորամասի զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տվյալ զորամասի 1-ին գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը` պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելով Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:
Մանուկյանը կասկածվում է Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 2-րդ մասով, որը 3-ից մինչեւ 8 տարվա ազատազրկում է սահմանում «իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար, որոնք անզգուշությամբ ծանր հետեւանքներ են առաջացրել»:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն գործի շրջանակներում ձերբակալվել են թիվ 21127 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը` Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար:
Երեք շարքայինները կասկածվում են Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը 3-ից մինչեւ 12 տարվա ազատազրկում է սահմանում «պետի նկատմամբ բռնի գործողությունների համար, որը կատարվել են առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս կամ այլ ծանր հետեւանքներ պատճառելով»:
Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», հարուցված գործի քննությունը շարունակվում է:
110 հոդվածի 1-ին մասով սահմանված ամենախիստ պատիժը 3 տարվա ազատազրկումն է: