Հինգշաբթի օրը Երկրապահ կամավորականների միության Արթիկի բաժանմունքի հաշվետու ժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵԿՄ նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հայտարարեց, թե զարմանալի ոչինչ չի տեսնում այն բանում, որ իր ղեկավարած ապաքաղաքական կառույցում ընդգրկվում են կուսակցականներ։
«Ինչի՞ մասին է՝ կուսակցական։ Մեզ համար [կուսակցական պատկանելությունը] նշանակություն չունի։ Երկրապահը հայի տեսակ է։ Ով հայրենասիրություն, ինքնասիրություն ունի, մեզ համար կապ չունի թե որ կուսակցությունն է, թե իրենից ինչ է ներկայացնում», - հայտարարեց գեներալ Գրիգորյանը։
2008 թվականի ապրիլին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով գեներալ Մանվել Գրիգորյանը ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, ենթադրաբար` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժմանը աջակցելու համար: Այս տարվա փետրվարին կայացած ԵԿՄ-ի 8-րդ համագումարն ավարտվեց վարչության նոր կազմի ընտրություններով: Մանվել Գրիգորյանը միաձայն վերընտրվեց վարչության նախագահի պաշտոնում: Ընդդիմությանը միացած երկրապահների մեծ մասը դուրս մնաց նորընտիր վարչության կազմից։
Հատկանշական է, որ ԵԿՄ-ի Շիրակի մարզի տարածքային կառույցների խորհուրդների կազմերում ընդգրկվում են նաեւ քաղաքապետեր։ Մասնավորապես, անցած շաբաթ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դարձավ Երկրապահ կամավորականների միության անդամ։ Այսօր Գյումրիի քաղաքապետի օրինակին հետեւեց Արթիկի քաղաքապետ Խաչիկ Վարագյանը։ Գեներալ Գրիգորյանը այստեղ եւս զարմանալի ոչինչ չի տեսնում. - «Իմ տղան էլ է քաղաքապետ, Երկրապահի բաժանմունքի նախագահ է, ի՞նչ կապ ունի։ Հայ մարդ է, հայի տեսակ է, ցանկություն ունի որ իր ժողովրդի, իր պետության համար ծառայի՝ ընդգրկվում է, ի՞նչ կա»։