Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանը ազատվել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանը ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

Համապատասխան հրամանագիրը Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է այսօր:

Նախագահի մամլո գրասենյակը այլ մանրամասներ չի հաղորդում:

Հայաստանի վարչապետ, նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը, մարտի 13-ին պատասխանելով համացանց օգտագործողների եւ քաղաքացիների հարցերին, մասնավորապես, ասել էր. - «Գեներալ Մանվել Գրիգորյանը իմ մարտական ընկերն է: Ավելին, նրա կինը` Նազիկը, եւս մեզ հետ հավասար կռվում էր այն ժամանակ: Եվ ես երբեք չեմ փորձել Մանվել Գրիգորյանին ներքաշել քաղաքականության մեջ: Եվ շատ-շատ ափսոսում եմ եւ ցավում եմ, որ նա, չգիտեմ ինչից ելնելով, փորձեց մտնել քաղաքականություն եւ փորձ արեց չենթարկվել Գերագույն գլխավոր հրամանատարին: Ես կարծում եմ, պետք է հանգամանքները պարզվեն, եւ խնդիրը պետք է լուծում ստանա»:


(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG