Տիգրան Առաքելյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանի փոխանցմամբ, նիստը հետաձգվել է քննիչի եւ դատախազի` դատարան չներկայանալու պատճառով։
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատախազության ներկայացուցիչ Էմիլ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ նիստին չի ներկայացել, քանի որ ծանուցագիր չի ստացել:
«Տիգրանին հետազոտել են Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում։ Կա պրոֆեսոր Մալայանի եզրակացությունը, ըստ որի ախտորոշվել է ձախ աչքի տեսողական ներվի սկսվող սուբատրոֆիա, որը գնում է դեպի սրացում։ Սա շատ երկարատեւ եւ ծանր բուժում է պահանջում։ Երբ ես երեկ Տիգրան Առաքելյանին հանդիպեցի, նա շատ վատ վիճակում էր. սարսափելի գունատ էր, սարսափելի նիհարել էր, նրա ձախ աչքը լրիվ փակվել է», - Տիգրան Առաքելյանի առողջական վիճակի մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկություններ հայտնեց Վարդուհի Էլբակյանը։
Ակնաբույժի եզրակացության մեջ նշված է. - «Հիվանդին խորհուրդ է տրվում նյարդաբանի զննում եւ հսկողություն»:
Վարդուհի Էլբակյանը, այս առիթով, մասնավորապես, ասաց. - «Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ես կասկածում եմ, թե դատապարտյալների հիվանդանոցում կարող են լինել բոլոր այն պայմանները, որ անհրաժեշտ են տվյալ հիվանդության բուժումը ստանալու հետ կապված»։
Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ընդդիմության հուլիսի 2-ի հանրահավաքի նախօրեին իրազեկման թռուցիկներ բաժանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց հետ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ։
Ոստիկանությունը պնդել էր, թե տղաները հարձակվել եւ ծեծի են ենթարկել քաղաքացիական հագուստով ոստիկանների։
Տիգրան Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով` Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով, որի դեպքում առավելագույն պատժաչափը մինչեւ 5 տարվա ազատազրկումն է։