Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուքիասյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը, մերժման գրությունը իրենք ստացել են հինգշաբթի օրը:
«Ըստ էության, մեր միջնորդության ոչ բոլոր պատճառաբանություններին են անդրադարձել: Ընդ որում, անդրադարձել են, ինչպես ես պատկերացրեցի, բավականին կցկտուր», - ասաց փաստաբանը:
Մասնավորապես, ինչպես նշեց Արթուր Գրիգորյանը, իրենք միջնորդության մեջ ի թիվս այլ փաստարկների ներկայացրել էին այն հանգամանքը, որ «հայոց պատմության մեջ «7-ի գործ» վերնագրով մտած գործով 225 հոդվածի առաջին մասով մեղադրվողների նկատմամբ դատարանները կիրառել են այնպիսի պատիժ, որը ամբողջությամբ ընկել է համաներման տակ, եւ դատարանի դահլիճից ազատ են արձակել այդ անձանց, եւ հաշվի առնելով, որ Խաչատուր Սուքիասյանը եւս մեղադրվում է միայն 225 հոդվածի առաջին մասով` հիմքեր չկան ասելու, որ նրա մասով դատարանները այլ մոտեցում պիտի ցուցաբերեն, ուստի առավել եւս նպատակահարմար չէ կալանքը որպես խափանման միջոց ուժի մեջ թողնելը», ինչին ի պատասխան` «Հատուկ քննչական ծառայությունն իր որոշման մեջ նշել է, որ այդպիսի գործ` «7-ի գործ» վերնագրով գործ իրենց հայտնի չէ»:
«Մյուսը` մենք հղում էինք կատարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերջին (1677) բանաձեւի դրույթների վրա, որտեղ ասված է, որ հետախուզման մեջ գտնվող այն անձինք, որոնք մեղադրվել են մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված, եթե կվերադառնան, նրանց պետք է հնարավորություն ընձեռվի մնալ ազատության մեջ եւ սպասել դատարանում իրենց մեղադրանքների լուծմանը. այդ փաստարկին բացարձակապես չի անդրադարձել քննիչն իր որոշման մեջ», - ասաց փաստաբանը:
«Կարող եմ ասել, որ այս երկու հանգամանքը, որ ես նշեցի, բավարար է` ասելու, որ մեր միջնորդությունը ակնհայտ անհիմն կերպով է մերժվել: Դա կարող է ունենալ մի քանի պատճառ. թերեւս, պատճառներից մեկը բավարար համարձակություն չունենալն է, ինչը նորություն չէ բացարձակապես մեզ համար, երբ խոսքը վերաբերում է մեր դատաքննչական մարմինների վարքագծին», - եզրակացրեց Արթուր Գրիգորյանը:
Նա հաստատեց, որ, փաստորեն, ներկայանալու դեպքում Խաչատուր Սուքիասյանը կկալանավորվի. - «Այսօրվա իրավիճակը դա է. այո, փաստորեն, մեր միջնորդությունը մերժելով, իրենք փաստագրում են, որ եթե պարոն Սուքիասյանը ներկայացավ` իրեն անպատճառ պիտի ձերբակալեն: Ամեն դեպքում, ինչպես («Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր) Նիկոլ Փաշինյանի պարագայում 72 ժամվա ընթացքում դիմեցին դատարան, որպեսզի դատարանը լուծի հետագա կալանքի հարցը, նույնը, ըստ երեւույթին, պատրաստվում են անել պարոն Սուքիասյանի հետ կապված: Բայց ամեն դեպքում, մենք շարունակելու ենք միջոցներ ձեռնարկել` ապահովելու համար խափանման միջոցի փոփոխումը մինչեւ պարոն Սուքիասյանի ժամանելը»:
Հարցին` ստեղծված իրավիճակում շարունակո՞ւմ է արդյոք կարծել, որ Խաչատուր Սուքիասյանը մինչեւ հուլիսի 31-ը կներկայանա իրավապահներին, փաստաբանը արձագանքեց. - «Այո, ես կարծում եմ, առավել հավանական եմ գտնում, որ նա կներկայանա, քանի որ կալանքը չէ, որ պիտի հետ պահի նման քայլից կամ վախեցնի մեզ»:
«Քննչական մարմինները դարձյալ իրենց բնորոշ ոճով կարծում են, որ կալանքի տակ մի քանի ամիս մնալով կամ մի քանի օր մնալով մարդ կարող է ամբողջությամբ փոխել իր պատկերացումները, հայացքները, բայց երեւի իրենք չափում են իրենց կարդացածության աստիճանով», - ամփոփեց Խաչատուր Սուքիասյանի շահերի պաշտպանը:
Խաչատուր Սուքիասյանը հուլիսի 6-ին հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, ասված էր. - « Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ, նախեւառաջ, որեւէ հանցագործություն չեմ կատարել: Ավելին, ինձ եւ գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, իսկ այնուհետեւ` համաներման ակտ ընդունելով, իշխանությունները, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում»:
Հաջորդ օրը հրավիրած ասուլիսում Սուքիասյանի պաշտպանները հնարավոր էին համարել, որ մինչեւ հուլիսի 31-ը նա ներկայանա իրավապահներին, եւ հայտնել էին, որ Հատուկ քննչական ծառայությանը միջնորդել են վերացնել Խաչատուր Սուքիասյանին կալանավորելու որոշումը:
Քրեական օրենսգրքի 225 հոդվածով` «զանգվածային անկարգություններ», սահմանված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:
Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները: Նույն որոշման համաձայն` հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կարող է տարածվել, եթե նրանք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին: