«Ավելին, ինձ եւ գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, իսկ այնուհետեւ` համաներման ակտ ընդունելով, իշխանությունները, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում», - ասված է Սուքիասյանի հայտարարությունում, որը այսօր տարածել է «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի քարտուղարը: - «Բացի այդ, ինձ ներկայացված մեղադրանքը փոփոխելիս գլխավոր դատախազը պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը: Այդ համաձայնությունը պարտադիր էր նաեւ իմ եւ մյուս պատգամավորների հետագա կալանքի հարցը լուծելու համար, ինչը նույնպես չի տրվել, եւ ես, փաստորեն, քրեական հետապնդման եմ ենթարկվում` զրկված չլինելով պատգամավորական անձեռնմխելիությունից»:
«Այսինքն` ես այսօր իրավունք ունեմ ազատորեն քայլել իմ քաղաքում, եւ ոչ մի ոստիկան իրավասու չէ որեւէ կերպ սահմանափակել իմ այս ազատությունը: ՀՀ Ազգային Ժողովը նույնպես պետք է շահագրգիռ լինի, որպեսզի պատգամավորի նկատմամբ անօրինական քայլեր չձեռնարկվեն», - ընդգծում է գործարար պատգամավորը:
«Բնականաբար, իշխանություններն իրենց բնորոշ ոճով, անտեսելով անգամ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի վերջին` թիվ 1677 բանաձեւի պահանջները, ձգտելու են ինձ պահել անազատության մեջ եւ իրենց գործիքները հանդիսացող դատավորների միջոցով ստանալ իրենց կեղծ եւ շինծու մեղադրանքների տակ դրված կնիքները: Այս ամենը ինձ առանձնապես չի մտահոգում: Ես պատրաստ եմ հետեւողականորեն պայքարել իմ եւ իմ ժողովրդի իրավունքների եւ ազատությունների վերականգնման համար եւ համոզված եմ, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է», - իր հայտարարությունը ամփոփում է Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 225 հոդվածով` «զանգվածային անկարգություններ»: Այդ հոդվածով սահմանված ամենախիստ պատիժը 4-ից մինչեւ 10 տարվա ազատազրկումն է:
Հունիսի 19-ին Ազգային ժողովի ընդունած համաներման մասին որոշման համաձայն` պատժից ազատվում են մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածները: Նույն որոշման համաձայն` հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կարող է տարածվել, եթե նրանք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին: