Երեւանում դպրոցն ավարտեց 10 հազար 720 տասնմեկերորդցի:
Շրջանավարտներին ողջույնի խոսքով է դիմել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
«Այս օրը ձեզ համար տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Յուրաքանչյուրիդ կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր նվաճումների դրվագներով լի: Դուք շատ իղձեր ու ձգտումներ ունեք: Ձեզնից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, մյուսներն էլ կանգնած են այդ կարեւոր ընտրության առջև: Համոզված եմ, որ ձեզ` այսօրվա շրջանավարտներիդ է վիճակված դառնալու մեր երիտասարդ ժողովրդավարության զարգացման շարժիչ ուժը: Դրա համար պետք է լինեք Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ, բարձրորակ մասնագետ եւ պարզապես լավ մարդ: Մենք ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով», - ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:
Շրջանավարտներին շնորհավորել է նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:
«Դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի առաջին՝ մանկական ու պատանեկան փուլին ու մտնում որպես անհատ, որպես մարդ, որպես մասնագետ ու որպես քաղաքացի կազմավորվելու, ինքնուրույն քայլելու, ինքնահաստատվելու կարեւորագույն փուլը։ Ձեզ հաջողություններ ենք մաղթում թվարկված բոլոր ասպարեզներում։ Եվ մանավանդ մաղթում ենք, որ, ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ճանապարհ էլ ընտրեք, առաջին հերթին կայանաք որպես մեր երկրի արժանավոր, պատվախնդիր ու ազատ ՔԱՂԱՔԱՑԻ։ Դրանով է, որ կստեղծվի ու կամրապնդվի հայ ժողովրդի ու Հայոց պետականության հարատեւման ամենակարեւոր հիմք-երաշխիքը», - ասված է Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունում: