Մատչելիության հղումներ

Օրբանը և դաշնակիցները հայտարարում են աջակողմյան դաշինքի ձևավորման մասին


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ավստրիայի «Ազատություն» կուսակցության նախագահ Հերբերտ Կիկլը հանդես են գալիս ասուլիսով, Վիեննա, Ավստրիա, հունիսի 30, 2024թ.
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ավստրիայի «Ազատություն» կուսակցության նախագահ Հերբերտ Կիկլը հանդես են գալիս ասուլիսով, Վիեննա, Ավստրիա, հունիսի 30, 2024թ.

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հունիսի 30-ին Ավստրիայի և Չեխիայի դաշնակիցների հետ հայտարարել է նոր՝ «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» քաղաքական դաշինքի մոտալուտ ձևավորման մասին։ Նա խոստացել է, որ այդ դաշինքն «արագ» գերիշխող է դառնալու եվրոպական աջերի շարքերում:

Ելույթ ունենալով Վիեննայում՝ Բրյուսելի կոշտ քննադատը հավելել է, որ «դա տեղի կունենա մի քանի օրվա ընթացքում»։

Վիեննայում Օրբանի կողքին էին Ավստրիայի «Ազատություն» կուսակցության նախագահ Հերբերտ Կիկլն ու Չեխիայի նախկին վարչապետ, միլիարդատեր և խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ ANO-ի առաջնորդ Անդրեյ Բաբիշը։

Օրբանի աջակողմյան «Ֆիդես» կուսակցությունը 2010 թվականից ի վեր գերիշխում է Հունգարիայի քաղաքականությունում, սակայն հայտնվել է մեկուսացման մեջ՝ հեռանալով Եվրոպական խորհրդարանի աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբից՝ 2021 թվականին վտարման սպառնալիքի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG