Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի պետն ու ամբողջ աշխատակազմը հեռացվել են աշխատանքից։
Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատության»-ը ասաց, որ համակարգում մշտապես բարեփոխումներ են ընթանում, և այդ բարեփոխումների ընթացքում մշտապես լինում են ազատումներ և նշանակումներ։ «Կատարվածը պետք է դիտել բարեփոխումների շրջանակում», - ասաց Ահարոնյանը։
Հարցին, թե արտառոց չէ՞, որ բարեփոխումների շրջանակում ողջ անձնակազմն է հեռացվում աշխատանքից, Հայաստանի ոստիկանության լրատվության վարչության պետը պատասխանեց. - «Այստեղ նաև աշխատանքի կարգապահական խնդիրներ կային, քաղաքացիների շփումների հետ կապված խնդիրներ կային»։