Մատչելիության հղումներ

Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել է


Հայազգի գործարան Լևոն Հայրապետյան, արխիվ
Հայազգի գործարան Լևոն Հայրապետյան, արխիվ

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործն անջատվել է «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից և այժմ գտնվում է առանձին վարույթում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Նովոստի» գործակալության փոխանցմամբ` Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են. նրան այժմ մեղսագրվում է միայն Իզմեստևից գումարների յուրացման դրվագը։

Հիշեցնենք՝ 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանը ձերբակալվեց, ապա անցած տարվա հուլիսին կալանավորվեց: Հոկտեմբերի սկզբին առողջական խնդիրների պատճառով նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով:

Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր երկարաձգեց Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը մինչև հուլիսի 15-ը։ Պաշտպանը սակայն հայտարարեց, որ վերջին չորս ամսվա ընթացքում Հայրապետյանի հետ հետաքննչական ոչ մի գործողություն չի իրականացվել, հետևաբար, ըստ նրա, գործարարին տնային կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

«Տուժածներն արդեն հարցաքննվել են, առերեսումն իրականացվել է, հետևաբար Հայրապետյանը չի կարող նրանց վրա ճնշում գործադրել», - հայտարարել է պաշտպանը՝ առաջարկելով 1 միլիոն ռուբլի գրավի դիմաց գործարարին ազատել տնային կալնաքից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG