Այսօր մոսկովյան դատարանը որոշել է կալանավորել հայազգի խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին, ով ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ փողերի լվացման և յուրացման կասկածանքով:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը համարել է, որ Հայրապետյանը, հանդիսանալով «Սոբեսեդնիկ» հրատարակչության ղեկավարներից մեկը, կարող է զանգվածային լրատվամիջոցների միջոցով ճնշում գործադրել նախաքննության վրա և վարկաբեկել օպերատիվ-քննչական խմբի գործողությունները:
Նաև նշվել է, որ գործարարը լավ ծանոթ է ռուսական դատական և իրավապահ համակարգին և «կարող է օգտվել դրանից՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»:
Դատարանը չի ընդունել Հայրապետյանին չկալանավորելու հիմնավորումները՝ կապված նրա առողջական վիճակի հետ: