Ադրբեջանի զինված ուժերը օգտագործել են և այսուհետ էլ կօգտագործեն ցանկացած սարք ու միջոց՝ օկուպանտների շարժին հետևելու համար, ըստ APA գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Ավելի վաղ հայկական կողմը տեղեկացրել էր, որ այս գիշեր շփման գծում հրադադարի խախտումներն ավելացել են, ադրբեջանական կողմը գործի է դրել նաև անօդաչու սարքեր: Արձագանքելով այս տեղեկություններին՝ Ադրբեջանի պաշտպանության նախադրությունը հայտարարել է․ - «Ադրբեջանը իր տարածքներում իրավասու է օգտագործել ցանկացած տեխնիկա, և այսուհետ էլ կշարունակի, որևէ մեկի համար սա գաղտնիք չէ, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքները օկուպացրած Հայաստանի»:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն էլ իր հերթին պնդել է, թե շփման գծում իրավիճակի սրման, զոհերի ու նման միջադեպերի պատճառը Հայաստանի «ագրեսիան է» Ադրբեջանի դեմ և «հայկական զինված ուժերի ներկայությունը Ադրբեջանի տարածքներում»: