Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների աճ, փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակել է ավելի քան 2 հազար կրակոց: Բացի վերոնշյալ խախտումներից, հակառակորդը շփման գծի որոշ հատվածներում օգտագործել է նաև անօդաչու թռչող սարքեր, նշված է հաղորդագրությունում:
Ըստ հաղորդագրության՝ «Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ մարտավարական իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն