Թուրքիայի կրոնական գլխավոր մարմինը ֆաթվա է հայտարարել՝ կոչ անելով մուսուլմաններին հեռացնել դաջվածքները կամ ապաշխարել Աստծո առջև, եթե չեն կարող հեռացնել դրանք։
The Hurriyet Daily News-ը հայտնում է, որիր Թուրքիայի կրոնական հարցերի տնօրինությունը՝ «Դիյանեթը», իր կարգադրությունում ասել է, որ բոդի արթի ցանկացած դրսևորում, այդ թվում դաջվածքները և հոնքերից կամ դեմքից մազահեռացումը արգելված են Մուհամեդ մարգարեի կողմից։
Աշխարհիկ Թուրքիայում հատկապես երիտասարդների շրջանում դաջվածքները շատ մոդայիկ են համարվում։
Սեպտեմբերին Թուրքիայի կառավարությունը արգելել էր դիմահարդարումը, դաջվածքները և փիսինգը դպրոցներում։