Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապաշտպանը «պատսպարվում է ԱՄՆ դեսպանատանը»


Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնով, արխիվ
Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնով, արխիվ

Ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, տեղեկանալով, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իր գլխավորած Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում խուզարկություն է սկսել, շտապել է Միացյալ Նահանգների դեսպանատուն և գտնվում է դրա տարածքում: Այդ մասին փոխանցում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով ադրբեջանական դիվանագիտական աղբյուրը:

Կայքի փոխանցմամբ՝ Հուսեյնովը մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:

Հիշեցնենք՝ վերջին երկու շաբաթներին Ադրբեջանում ձերբակալվել են հայտնի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները, Ռասուլ Ջաֆարովը և Ինթիգամ Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG