Մատչելիության հղումներ

Մորնինգսթար․ «Ուորլիքի ասածը ճշգրիտ արտացոլում է ԱՄՆ քաղաքականությունը»


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ստուդիայում, արխիվ
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Քարնեգի հիմնադրամում շատ կարևոր է», - այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը:

Նա վստահեցրել է, որ Ուորլիքի ասածը շատ ճշգրիտ արտացոլում է ԱՄՆ-ի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ: «Այդ հայտարարության հիմնական նպատակը Ադրբեջանին և Հայաստանին հակամարտության վերջնական խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ քայլերի կոչ անելն է և խրախուսելը», - ասել է ամերիկացի դիվանագետը:

Մորնինգսթարը հիշեցրել է, որ համանախագահի ելույթում հիշատակվել են կարգավորման վեց սկզբունքներ: Ըստ դեսպանի՝ Ուորլիքը «շատ հստակ ձևով հասկացրել է, որ Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ օկուպացված շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին», փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ռիչարդ Մորնինգսթարը ասել է նաև, որ բանակցությունների 20 տարի շարունակվելը ափսոսանք է հարուցում, և ընդգծել է հակամարտության երկու կողմերից դրական քայլերի կարևորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG