Մատչելիության հղումներ

Դավութօղլուն Գաբալայում խոսեց Ղարաբաղի մասին


Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթի ժամանակ, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթի ժամանակ, արխիվ
«Թուրքիան պատրաստ է անել հնարավոր և իրենից կախված ամեն ինչ՝ կանգնեցնելու համար Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացումը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն՝ այսօր Գաբալայում ելույթ ունենալով թյուրքալեզու երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խոչընդոտում է Հարավային Կովկասում կայունության ապահովմանը, Դավութօղլուն շարունակել է․ - «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքների ազատագրումը շարունակում է մնալ մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություն, մենք հետայսու էլ կգործենք այդ հունով: Մենք կտրականապես բողոքում ենք ադրբեջանական հողերի 20 տոկոսի օկուպացման և մեր եղբայր ադրբեջանցիներին իրենց տներից բռնի արտաքսելու դեմ»:

«Այն փաստը, որ հակամարտության խաղաղ կարգավորման՝ 20 տարուց ավելի շարունակվող բանակցությունները անարդյունք են մնում, մեզ մոտ լուրջ անհանգստություն է հարուցում: Դժվար կլինի խաղաղություն և անվտանգություն ապահովել Հարավային Կովկասում և Միջին Ասիայում, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ խաղաղ ճանապարհով և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», - հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ադրբեջանում անցկացվող նիստի ժամանակ:

Հանդիպման ժամանակ իր ելույթում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հերթական անգամ հնչեցնելով պաշտոնական Բաքվի հայտնի մոտեցումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG