Մատչելիության հղումներ

«Փուսսի Ռայոթ»-ի անդամն արժանացել է «Լենոն» հիմնադրամի մրցանակին


Ջոն Լենոնի այրին` Յոկո Օնոն «Լենոն» հիմնադրամի Խաղաղության մրցանակը վաղը Նյու Յորքում կհանձնի «Փուսսի Ռայոթ» ռուսական փանք-խմբի բանտարկված անդամ Նադյա Տոլոկոննիկովայի ամուսնուն` Պյոտր Վերզիլովին։

Հետմահու մրցանակակիրներ են հռչակվել խաղաղության ակտիվիստ, ամերիկուհի Ռեյչել Քորրին, ով 2003 թվականին Գազայի հատվածի Ռաֆահ ավանում զոհվել է իսրայելյան բանակի բուլդոզերի միտումնավոր վրաերթից, եւ քաղցկեղից մահացած բրիտանացի անվանի գրող եւ լրագրող Քրիսթոֆեր Հիչենսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG