Երեկվանից ամերիկյան լրատվամիջոցները փորձում են որեւէ տեղեկություն հայթայթել Միշա անունով իսլամ ընդունած հայի մասին, որը չեչեն եղբայրների հարազատների պնդմամբ, վերջին տարիներին մեծ ազդեցություն է ունեցել նրանց վրա:
Առաջինն այս առեղծվածային անձնավորության մասին խոսեց Ցարնաեւների հորեղբայր Ռուսլան Ցարնին՝ կիրակի օրը ամերիկյան հեռուստաալիքներց մեկին տված հարցազրույցի ժամանակ: Դրանից հետո Associated Press գործակալության լրագրողները փորձեցին սեփական հետաքննությունն անցկացնել՝ զրուցելով Ցարնաեւների քրոջ՝ Ալինայի նախկին ամուսնու հետ: 26-ամյա Էլմիրզա Խոժուգովը ամերիկացի լրագրողների հետ զրույցում Միշային նկարագրում է որպես ճաղատ, գեր եւ շիկամորուս մի անձնավորության, որը ծագումով հայ է, սակայն հետագայում իսլամ էր ընդունել:
«Ենթադրում եմ, որ նրանք հանդիպել են 2008 կամ 2009 թվականին Բոստոնի մզկիթներից մեկում: Հենց այդ Միշայի ազդեցության տակ Թամերլանը դադարեց բռնցքամարտով եւ երաժշտությամբ զբաղվել»,- նշել է Խոժուգովը:
«Առայժմ հստակ չէ՝ արդյոք Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննե՞լ է Միշային կամ ընդհանրապես փորձե՞լ է նրանից որեւէ պարզաբանում ստանալ»,- գրում են Associated Press-ի լրագրողները:
Մինչդեռ, ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ահաբեկչության մեջ կասկածվող եղբայրների մայրը՝ Զուբեյդատ Ցարնաեւան, կտրականապես հերքել է Միշայի առնչությունը բոստոնյան պայթյուններին:
«Այդ ամենն անհեթեթություն է: Նա պարզապես իմ որդու ընկերն էր: Միշան շատ բան գիտեր իսլամի մասին, նրանից կարելի էր շատ բան սովորել, սակայն Միշայի հայացքները ծայրահեղ չէին»,- նշել է Զուբեյդատ Ցարնաեւան՝ պնդելով, որ իր որդիների ընկերն իրոք հայկական ծագում ուներ, սակայն նրանց ընկերությունը երկար չի տեւել, քանի որ Միշան տեղափոխվել է Միացյալ Նահանգների մեկ այլ շրջան:
Ամերիկյան լրատվամիջոցների մոտ բոստոնյան պայթյուններում նկատվող հայկական հետքը որոշ կասկածներ է առաջացնում: Օրինակ՝ Philadelphia Inquirer թերթի լրագրող Թրուդի Ռուբինը երեկ գրում էր. – «Հայտնի է, որ կրոնափոխ եղածները շատ ավելի արմատական են տրամադրված, քան այդ կրոնը ծնված օրվանից դավանողները: Բայց դավանափոխ եղած հա՞յ, որն արմատակա՞ն իսլամ է սկսել դավանել»,- կասկածանքով նշում է լրագրողը՝ հավելելով,-«Ողջ աշխարհն է տեղյակ, որ քրիստոնյա հայերը 20-րդ դարի սկզբում Օսմանյան կայսրության քայքայման շրջանում դարձան մահմեդական թուրքերի իրականացրած ցեղասպանության զոհը»: