Մատչելիության հղումներ

Հարգանքի տուրք ահաբեկչության զոհերի հիշատակին


U.S. -- A CBS News image shows Dzhokhar Tsarnaev, a suspect in the Boston Marathon bombing, after he was found hiding in a boat in a Boston suburb, 19Apr2013
U.S. -- A CBS News image shows Dzhokhar Tsarnaev, a suspect in the Boston Marathon bombing, after he was found hiding in a boat in a Boston suburb, 19Apr2013

Չեչեն եղբայրների հայրը Բոստոնում տեղի ունեցածը «սարքած գործ» է համարում։

Իրավապահները հերթապահում են հիվանդանոցում

Այսօր Բոստոնը եւ Մասաչուսեթս նահանգի այլ քաղաքներ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցելու անցած երկուշաբթի օրը մարաթոնի վերջնագծի մոտ ինքնաշեն ռումբերի պայթյուններից զոհվածների, ինչպես նաեւ Ցարնաեւ-եղբայրների կողմից սպանված ոստիկանի հիշատակը։

26-ամյա Տամերլան Ցարնաեւը սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում ստացած վերքերից, իսկ 19-ամյա Ջոխար Ցարնաեւը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Բոստոնի ոստիկանության հանձնակատար Էդ Դեյվոյի փոխանցմամբ, կասկածյալը «ծանր, բայց կայուն վիճակում է», Հետաքննությունների դաշնային գործակալության աշխատակիցները հերթապահում են հիվանդանոցում եւ սպասում են Ցարնաեւին հարցաքննելու հնարավորության։

Ղրղըզստան-Չեչնչա-Դաղստան

Նախքան մեկ տասնամյակ առաջ ԱՄՆ տեղափոխվելը, ծագումով չեչեն Տամերլան եւ Ջոխար Ցարնաեւ-եղբայրները բնակվել են նախկին ԽՍՀՄ-ում։ Հայրը` Անզոր Ցարաեւը ապրել է Ղրղըզստանում` Տոկմոկ քաղաքում, որտեղ երկրի չեչենական ամենամեծ համայնքն է։

1944 թվականին Իոսիֆ Ստալինի հրահանգով մոտ 85 հազար չեչեն պարտադրաբար փոխադրվել է Միջին Ասիա։ Հիմա Տոկմոկի 50 հազար բնակիչներից 2500-ը չեչեններ են։

90-ականների սկզբին եղբայրների Անզոր Ցարնաեւը տեղափոխվել է Չեչնիա, երբ սկսվել է պատերազմը` 1995-ին վերադարձել է Ղրղըզստան, իսկ 2000 թվականների սկզբին տեղափոխվել է Դաղստան, որտեղ կան մեծ թվով չեչեններ։ Եղբայրների մայրը` Զուբեյդան դաղստանցի է։

Տամերլան Ցարնաեւի ուսուցչուհին` Նատալյա Կուրոչկինան, «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է, որ Տամերլանը հանգիստ, նույընիսկ որոշ չափով ահաբեկված երեխա էր։

«Հավանաբար, Չեչնիայի պատերազմը ծանր ազդեցություն է գործել նրա վրա»,- ասել է ուսուցչուհին։

Հայրը չի հավատում ամերիկացիներն

Փորձագետների համոզմամբ, Ջոխար Ցարնաեւը ավագ եղբոր` Տամերլանի ազդեցության տակ էր, սակայն հայրը պնդում է, որ նման բան չկա։

«Նա չէր կարող Տամերլանի ազդեցությամբ գործել, այո Տամերլանը նրա ավագ եղբայրն էր, բայց ավագ եղբայրը երբեւէ չէր դրդի կրտսերին նման գործողությունների, դա կհակասեր մեր ավանդույթներին»,- ասել է Անզոր Ցարնաեւը։

Նրա խոսքերով, Տամերլանը Ջոխարին հորդորել է սովորել, իր օրինակն է բերել, ասելով, թե «տես, ես ամուսնացա, ուսումը թողեցի, գնա մի բան սովորիր, ուզում ես մեր հայրը հիմա էլ քո՞ վրա զայրանա»։

Անզոր Ցարնաեւը համոզված է, որ տեղի ունեցածը կանխամտածված սադրանք է, ինչպես ինքն է ասում` «սարքած գործ»։ Նա չի վստահում ամերիկացիներին, չի ընունում նրանց հրապարակած տվյալները։

Դավանափոխ հայի հե՞տք

Մինչդեռ, այս պատմության մեջ մի անսպասելի հանգամանք է ուրվագծվում, Տամերլանի եւ Ջոխարի հորեղբայրը` Բոստոնում ապրող Ռուսլան Ցարնին պնդում է, որ «ինչ-որ մեկը հաստատ ղեկավարել է տղաներին»։

«Վերջին շրջանում նա սկսել է տեղի-անտեղի օգտագործել «աստված» բառը, իսլամի մասին խոսել, կիրառել տերմիններ, որոնցից բան չի հասկացել։ Կարծես, տղային փոխել էին։ Ես անմիջապես զանգահարեցի իմ ծանոթին, ով կապ ուներ եղբայրների հետ։

Եվ նա ասաց, որ կա մեկը, իսլամ ընդունած մի հայ, «ուղեղի լվացում» է անում։ Տղաներին ուղղել են, համոզված եմ դրանում»,- NBC կայանին ասել է Ռուսլան Ցարնին։

ԱՄՆ իրավապահները դեռ չեն մեկաբանել Ռուսլան Ցարնիի այդ պնդումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG