Եվրախորհրդարանն այսօր 58 կողմ, 13 դեմ, 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ հատուկ բանաձեւ ընդունեց, որով դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը՝ ընդգծելով, որ այդ քայլը կարող է է'լ ավելի թեժացնել հայ-ադրբեջանական լարվածությունը, խորացնել անարդարության զգացումը եւ երկու ժողովուրդների միջեւ առկա ջրբաժանը։
Խորհրդարանի հինգ ամենամեծ խմբակցությունների հեղինակած համատեղ փաստաթուղթը փաստում է, որ Սաֆարովը տարիներ առաջ ընդունել է մեղքը, սակայն չի զղջացել՝ արդարացնելով իր քայլը միայն այն հանգամանքով, որ զոհը հայ էր, եւ ներում է ստացել անմիջապես Ադրբեջան փոխանցվելուն պես։
«Դա խորապես դատապարտելի քայլ է», - բանաձեւի քննարկման ժամանակ հայտարարեց փաստաթղթի համահեղինակներից մեկը՝ բրիտանացի Չարլզ Թանոքը՝ ընդգծելով, որ այն հակասում է ազատազրկված անձանց էքստրադիցիայի ենթարկելու մասին միջազգային կոնվենցիային, որը ենթադրում է, որ դատապարտվածը պետք է շարունակի պատժի կրումը հայրենիքում:
Բանաձեւը փաստում է, որ Սաֆարովի ազատ արձակումը խախտել է նաեւ Հունգարիայի իշխանություններին տրված դիվանագիտական երաշխիքները։
«Սաֆարովը, որը ցմահ ազատազրկման էր դատապարտվել Հունգարիայի իշխանությունների կողմից, տեղափոխվել էր Ադրբեջան՝ պատժի կրումը շարունակելու, փոխարենը հերոսի ընդունելության արժանացավ Ադրբեջանում, ներում ստացավ նախագահի կողմից, մայորի կոչում ու ութ տարվա աշխատավարձը», - հայտարարեց լիտվացի պատգամավոր Լայմա Լյուսիա Անդրիկիենեն` հավելելով, որ ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի բացակայությունը «չի կարող արդարացնել ո'չ վրեժխնդրությունը, ո'չ էլ սադրանքները»:
Դատապարտելով մարդասպանի հերոսացումը՝ Եվրախորհրդարանի բանաձեւը մտահոգություն է հայտնում նման ընդունելության համար՝ փաստելով, որ դա կարող է օրինակ դառնալ ապագա սերունդների համար. - «Եվրախորհրդարանը մտահոգված է, քանի որ այս քայլը վտանգի տակ է դնում հաշտեցմանն ուղղված գործընթացները եւ կարող է սասանել նաեւ ապագայում ժողովուրդների միջեւ դեմ առ դեմ շփման հնարավոր զարգացումները»:
Փաստաթղթի քննարկմանը ելույթներ ունեցան մոտ երկու տասնյակ պատգամավորներ, որոնց գերակշռող մասը քննադատեց Ադրբեջանի վարքագիծը:
«Սա շոկ էր ողջ քաղաքակիրթ աշխարհի համար», - հայտարարեց սլովակ պատգամավոր Յարոսլավ Պաշկան` շարունակելով. - «Ալիեւն այս քայլով ուղղակիորեն ցույց տվեց իր քաղաքացիներին ու աշխարհին, որ Ադրբեջանի ցանկացած այլ քաղաքացի, եթե որոշի հայի սպանել, նախագահի աչքում կդառնա հերոս: Ալիեւը իրեն պահեց մաֆիայի առաջնորդի պես, որը պարգեւատրում է իր հետեւորդներին՝ թշնամիներին սպանելու համար»:
Քննարկման ընթացքում միայն մեկ պատգամավոր` էստոնացի Քրիստինա Օյուլանդը հայտարարեց, թե դեմ է բանաձեւին, եւ փորձեց ինչ-որ կերպ արդարացնել Ադրբեջանի քայլերը. - «Ղարաբաղը եւ շրջակա 7 շրջանները գտնվում են օկուպացիայի տակ, սա ճանաչված է միջազգային հանրության կողմից եւ պետք է տեղ գտնի նաեւ Եվրախորհրդարանի բանաձեւի տեքստում»: Այս կոչը այդպես էլ տեղ չգտավ վերջնական բանաձեւում, փոխարենը պատգամավորների միջեւ թեժ քննարկումներ ծավալվեցին Հունգարիայի դերակատարության շուրջ։
Մի խումբ օրենսդիրներ առաջարկում էին, մասնավորապես, քննարկել, թե որքանով է պատասխանատու եղել պաշտոնական Բուդապեշտը եւ արդյոք ստացել է անհրաժեշտ բոլոր երաշխիքները Սաֆարովին արտահանձնելուց առաջ:
«Մենք պետք է քննադատաբար մոտենանք ե'ւ Ադրբեջանին, ե'ւ Հունգարիային», - հայտարարեց Ավստրիայի պատգամավոր Ուլրիկե Լունաչեկը՝ ընդգծելով, որ Հունգարիայի վարչապետն էլ մեղքի իր բաժինն ունի, քանի որ անտեսել է իր իսկ վարչակազմի կողմից տրված զգուշացումները հնարավոր զարգացումների վերաբերյալ։
Քննարկմանը ելույթ ունեցան նաեւ մի քանի հունգար պատգամավորներ, ովքեր փորձում էին մեղմել իրենց երկրի դեմ ուղղված քննադատությունը։ «Բուդապեշտը գործել է միջազգային նորմերին համապատասխան, Ադրբեջանն է, որ խախտել է համաձայնությունների ոգին», - հայտարարեց Գեորգու Շոպֆլին: Հունգարացի մեկ այլ պատգամավոր` Կրիշտինա Մորվայը, մինչդեռ, պնդեց, թե էքստրադիցիայի շուրջ բանակցություններում Բուդապեշտի կողմից թերացումներ, այդուամենայնիվ, եղել են։
«Անշուշտ, որպես քրեական գործերով իրավաբան, ես կարծում եմ, որ պետք է առավել ուշադրությամբ դիտարկվեր այս հարցը՝ երաշխավորելու համար, որ Ադրբեջանը չի օգտագործի կոնվենցիայի 12-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս գործարքի մասնակից կողմին ներում շնորհել՝ սեփական սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան», - հայտարարեց հունգար Մորվայը:
Բանաձեւում եվրոպացի օրենսդիրները աջակցություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի եւ Եվրամիության անդամ երկրների շարունակական ջանքերին, որոնց նպատակն է «թուլացնել լարվածությունը եւ երաշխավորել, որ տարածաշրջանում առաջընթաց լինի դեպի խաղաղություն»։
Հատուկ ընդունված լրամշակմամբ փաստաթուղթը նաեւ պնդում է, որ Եվրամիությունը պետք է առավել մեծ դերակատարություն ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում՝ աջակցելով վստահությունը ամրապնդող միջոցառումների իրականացմանը, որոնք «կմերձեցնեն Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները եւ խաղաղության, հաշտեցման ու վստահության գաղափարներ կտարածեն բոլոր կողմերում»։