Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը։ Ըստ Reuters լրատվական գործակալության` այս մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, քանի որ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագիծը Ֆրանսիայում ուժի մեջ չմտավ։
Փետրվարին Սահմանադրական խորհուրդը չեղյալ էր համարել խորհրդարանի երկու պալատներում ընդունված օրինագիծը` գտնելով, որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը։
Պաշտոնական Անկարան վերացրեց տնտեսական, քաղաքական եւ ռազմական բոլոր պատժամիջոցները, որ Ֆրանսիայի դեմ կիրառվել էին, երբ հունվարին Սենատը հավանություն էր տվել օրինագծին, որը խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը, ընդունել էր անցած դեկտեմբերին։
Ըստ Reuters-ի` համատեղ ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ասել է, թե օրինագիծը դժվար թե վերականգնվի։
Այս տարվա մայիսին Մեքսիկայում Մեծ քսանյակի հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել էին, ինչից հետո ասել էին, թե երկու երկրները հարաբերությունների նոր էջ են բացում եւ վերականգնում կապերը։ Էրդողանը տեղեկացրել էր, որ Դավութօղլուն հուլիսի 5-ին կայցելի Ֆրանսիա։
Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրություններից հետո Դավութօղլուն առաջին անգամ է այցելում Ֆրանսիա։ Հայկական հարցերից բացի` Անկարան հույս ունի, որ Նիկոլա Սարկոզիից հետո Ֆրանսիայի նոր նախագահը կաջակցի Եվրամիությանը անդամակցելու Թուրքիայի ձգտումներին։
Սակայն Թուրքիայի արտգործնախարարը Ֆրանսիայի աջակցության խոստումներ չի ստացել։ Ասուլիսի ժամանակ Լորան Ֆաբիուսը խուսափել է ուղիղ պատասխանից` ասելով, թե ուսումնասիրում են նախկին կառավարությունից մնացած մի շարք հարցեր։ Նա նշել է, որ 2008 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների համաձայն` Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը պետք է դրվի հանրաքվեի։ «Վերջին հաշվով` որոշումը ընդունվելու է ժողովրդի կողմից», - ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, նախագահական քարոզարշավի ժամանակ պատասխանելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցին, ասել էր, թե առաջիկա հինգ տարիների ընթացքում դա տեղի չի ունենա, իսկ հայկական հարցի կապակցությամբ Օլանդը խոստացել էր վերականգնել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը։
Դավութօղլուն Փարիզում ուրբաթ օրը մասնակցելու է «Սիրիայի ժողովրդի բարեկամներ» խմբի հանդիպմանը, որին մասնակցելու են ավելի քան 100 երկրների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներառյալ` Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, բարձրաստիճան պաշտոնյաներ Արեւմուտքից եւ արաբական աշխարհի երկրներից։