«Առավոտ»-ը, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությանը, գրում է․ - «Հայաստանը երբեք երանելի, անվտանգ վիճակում չի եղել և տեսանելի ապագայում, ցավոք, չի լինի՝ դրսից, ներսից եղել են, կան և կլինեն մահացու սպառնալիքներ, որոնք պարբերաբար հարցականի տակ կդնեն մեր պետության գոյությունը: Ընդդիմությունը մշտապես ասել և ասելու է, որ սպառնալիքներն առաջանում են իշխանության ապաշնորհ քաղաքականության պատճառով, և միակ ելքը նախագահի հրաժարականն է: Կարող եք չկասկածել՝ ով էլ լինի Հայաստանի 4-րդ նախագահը, և երբ էլ նա զբաղեցնի այդ պաշտոնը, դրանից ամենաշատը կես տարի անց ընդդիմությունը կհայտարարի, որ վիճակն աղետալի է, և կպահանջի այդ նախագահի անհապաղ հրաժարականը»: