Մամուլն արձագանքում է «Տաշիր գրուփ»-ի և «Ինտեր ՌԱՕ»-ի միջև կայացած ՀԷՑ-ի վաճառքի գործարքին, շարունակում է մեկնաբանել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը, այն դիտարկելով հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության կտրուկ աճի համատեքստում: Թերթերն անդրադառնում են նաև տնտեսական իրողություններին, մասնավորապես, արտերկրից ստացվող տրանսֆերտների ծավալի նվազումը փաստող վիճակագրությանը: