Մամուլն անդրադառնում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, մասնավորապես, դեկտեմբերի 6-ին կայանալիք հանրաքվեին ընդառաջ՝ քաղաքական ուժերի քարոզչական հնարավորություններին: Թերթերն ուշադրություն են հրավիրում նաև հարկային նոր օրենսգրքի նախագծի՝ կառավարության կողմից հավանության արժանանալու «ոչ տրամաբանական» ընթացակարգի վրա: