Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել իրավիճակը շփման գծում, ինչպես նաև գնահատում է դիվանագիտական ասպարեզում հայկական կողմի, մի շարք դիտարկումներով, ոչ բավարար քայլերը: Լրատվամիջոցները նաև նկատում են, որ չնայած վերջին իրադարձությունների ֆոնին հնչող խիստ քննադատություններին՝ պետական վիճահարույց, իսկ որոշ գնահատականներով՝ անիմաստ ծախսերը շարունակվում են: