Մամուլը մեկնաբանում է ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի Հայաստան կատարած այցը, մասնավորապես, նկատելով, որ լրագրողներին հնարավորություն չի տրվել հանրությանը հուզող որոշ հարցեր ուղղել վերջինիս: Թերթերը շարունակում են ներկայացնել նաև նոր Ընտրական օրենսգրքի շուրջ ծավալված բանավեճերը: