Լրատվամիջոցները շարունակում են մեկնաբանել Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, այն գնահատելով Հայաստանի ներքաղաքական զարգացումների համատեքստում: Մամուլն անդրադառնում է նաև Սարգսյան- Ալիև առաջիկա հանդիպմանը, թերթերից մեկի բնորոշմամբ՝ Հայաստան-Ռուսաստան «վասալային հարաբերություններին», այլ հրատապ խնդիրների: