Լրատվամիջոցներն անդրադառնում են ղարաբաղյան գործընթացի շրջանակներում տեղի ունեցող նոր զարգացումներին: Մամուլն ուշադրությամբ հետևում է նաև ռուս-թուրքական հաշտեցմանը և Հայաստանի վրա դրա հնարավոր անդրադարձին, մասնավորապես, կենտրոնանալով Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերացման դեպքում ռուսաստանյան շուկայում հայկական գյուղմթերքների հետագա իրացման խնդիրների վրա: