Թերթերն արձագանքում են պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և լրագրողի միջև նախօրեին տեղի ունեցած միջադեպին, Գյումրիում վարչապետի արած հայտարարություններին: Մամուլի ուշադրության կենտրոնում են նաև ղարաբաղյան խնդիրը, խորհրդարանական առաջիկա ընտրությունները:
Մամուլում այսօր բազմաթիվ հրապարակումներ կան՝ նվիրված երկրաշարժի 28-րդ տարելիցին: Թերթերն անդրադառնում են Հայաստանում ներդրումներ անելու մասին հայ պաշտոնյաների՝ սփյուռքահայ շրջանակներին հասցեագրած հորդորներին, նաև հետևում՝ նախընտրական դաշինքների ձևավորման գործընթացին:
Մամուլն արձագանքել է սփյուռքահայ հայտնի գործիչների՝ Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը մասնակցելու նախաձեռնությանը: Թերթերն անդրադառնում են նաև վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հայտարարություններին, հետևում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձին առնչվող զարգացումներին:
Մամուլն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱՄՆ-ի ընտրյալ փոխնախագահ Մայք Փենսի միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցին: Թերթերը շարունակում են հետևել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ծավալվող ներքաղաքական գործընթացներին, նաև՝ քննարկում տնտեսական հրատապ խնդիրներ:
Թերթերն անդրադառնում են խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր նոր դաշինքի ձևավորմանը: Մամուլի ուշադրության կենտրոնում նաև տնտեսական հրատապ խնդիրներն են, մասնավորապես, Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի նվազման բացասական ազդեցությունը տնտեսության ընդհանուր վիճակի վրա:
Թերթերն արձագանքում են հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագրի ստորագրմանը: Մամուլն անդրադառնում է նաև Ադրբեջանին «յոթ շրջաններ թողնելու» մասին Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ նախագահականի՝ նախօրեին տված պարզաբանմանը, մեկնաբանում՝ ԱՎԾ-ի հրապարակած վերջին մակրոտնտեսական ցուցանիշները:
Լրատվամիջոցները շարունակում են մեկնաբանել ՀՀԿ 16-րդ համագումարը, նաև քննարկում են Ազգային ժողովի նոր կանոնակարգի նախագծում տեղ գտած փոփոխությունները: Մամուլն անդրադառնում է նաև տնտեսական խնդիրների, հանրային հնչեղություն ստացած այլ թեմաների:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իշխող Հանրապետականի` նոյեմբերի 26-ին կայացած համագումարն է, մասնավորապես, դրա ընթացքում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը:
Մամուլն արձագանքում է իշխող Հանրապետական կուսակցության շարքերը կարճ ժամանակում հազարավոր քաղաքացիներով համալրվելու մասին հաղորդումներին: Թերթերը շարունակում են մեկնաբանել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելու որոշումը, անդրադառնում են նաև ղարաբաղյան հակամարտությանն ու տնտեսական հրատապ խնդիրների:
Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում վարչապետ Կարեն Կարապետյանի և նորանշանակ մի քանի նախարարների՝ իշխող ՀՀԿ-ին անդամագրվելու մասին դիմումներն են: Թերթերն անդրադառնում են նաև Ռուսաստան-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությանը, հետևում՝ պետբյուջեի միջոցների ծախսման արդյունավետությանը:
Մի շարք թերթեր ղարաբաղյան հակամարտության համատեքստում անդրադարձել են առաջնագծում տիրող իրավիճակին, զինուժի ռազմավարական զարգացման պլանի թերակատարմանը, հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծմանը և ԼՂ խնդրի հանդեպ ԱՄՆ-ի նոր վարչակազմի վերաբերմունքին: Լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է նաև խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ընդդիմադիր դաշտի միավորման հնարավորությունը:
Լրատվամիջոցներն արձագանքում են հետխորհրդային երկրներում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու՝ Ռուսաստանի պաշտոնական շրջանակներից հնչող առաջարկներին: Մամուլում հրապարակումներ կան տնտեսության վիճակի, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախորդող ներքաղաքական զարգացումների մասին:
Լրատվամիջոցներն արձագանքում են Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի առաջիկա պաշտոնաթողությանը և «Բլումբերգ» գործակալությանը վարչապետ Կարեն Կարապետյանի տված հարցազրույցին: Թերթերի ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ու հայ-ռուսական միացյալ զորամիավորման ստեղծումը:
Լրատվամիջոցներն արձագանքում են ՅՈւՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի հայտարարությանը նախկին խորհրդային երկրներում ռուսաց լեզվին հատուկ կարգավիճակ տալու մասին:
Մամուլը շարունակում է քննարկել իշխանությունների նախաձեռնած՝ զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու աղմկահարույց ծրագիրը։ Լրատվամիջոցներն արձագանքում են նաև ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որում վերջինս անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին:
Բեռնել ավելին