Մատչելիության հղումներ

Բեկում՝ շախմատի աշխարհի թագի համար մղվող պայքարում, Կարյակինն առաջ անցավ


Շախմատի աշխարհի թագի Նյու Յորքում ընթացող մրցամարտում, որին մասնակցում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, վերջապես բեկում տեղի ունեցավ: Ութերորդ պարտիայում հաղթանակ տարավ սև խաղաքարերով խաղացող Կարյակինը, հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը: Նախորդ 7 պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի արդյունքով:

Աշխարհի չեպիոնի տիտղոսի համար ընդհանուր առմամբ խաղացվելու է 12 պարտիա: Մագնուս Կարլսենը հրաժարվել է մասնակցել հետխաղյա մամլո ասուլիսին, ինչի համար նրան կարող են տուգանել իրեն հասանելիք մրցանակի 10 տոկոսի չափով: Մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն դոլար, որի 60 տոկոսը կտրվի հաղթողին, իսկ 40 տոկոսը՝ պարտվողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG