Մամուլը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը, լրատվամիջոցներն անդրադառնում են նաև առաջիկա սահմանադրական փոփոխություններին, փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործում նոր շրջադարձին, պատգամավոր Առաքել Մովսիսյանի սկանդալային հայտարարություններին, Երևանի հին վերելակների խնդրին՝ հնգամյա աղջնակի ողբերգական մահվան համատեքստում, մի շարք այլ հրատապ թեմաների: